ՊՆ շենքից ուղղաթիռով էվակուացում են աշխատակիցներին. տեսանյութ

Զինծառայողների հարազատները փորձում են բացել դարպասները: Նրանց հաջողվել է պոկել դարպասների մի մասը:
Sputnik

Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության շենքից ուղղաթիռով էվակուացնում են աշխատակիցներին։ Sputnik Արմենիայի  տեղեկություններով` ՊՆ նախարարության տարածքն առաջին հերթին լքում են հղիները, ինչպես նաև այն կանայք, որոնք առողջական խնդիրներ ունեն։

Կեղծիք էր ու սադրանք. Մուրադովը՝ հայ գերիների վերադարձի լուրերի մասին

Նշենք, որ երեկվանից անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս, որ ներսում գտնվող աշխատակիցները դուրս գան։

Այս պահին ՊՆ շենքի դիմաց լարված իրավիճակը շարունակվում է։ Անհետ կորած զինծառայողների և ռազմագերիների ծնողները պահանջում են հանդիպում ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Ծնողներն ուզում են, որ նշված պաշտոնյաները մոտենան իրենց և պատասխանեն հուզող հարցերին:

Նախարարության բոլոր 4 մուտքերն այս պահին փակ են։ Զինծառայողների հարազատները փորձում են բացել դարպասներից: Նրանց հաջողվել է պոկել դարպասների մի մասը: Ծնողների ձեռքին կան բենզինով շշեր, նրանք սպառնում են պայթեցնել ՊՆ–ի շենքի մոտ կայանած մեքենաները, եթե պաշտոնյաները հանդիպման չգան։

«Թող գան՝ մեզ պատասխան տան». ՊՆ շենքի մոտ լարված իրավիճակ է

Հավելենք, որ երեկ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

Դրանից հետո ռազմագերիների հարազատները միացան ՊՆ–ի մոտ հավաքված անհետ կորածների հարազատներին։

Իհարկե չգիտեինք, որ այդպես է լինելու․ Անդրանիկ Քոչարյանը՝ առանց գերիների ինքնաթիռի մասին