Նազիկ Ամիրյանը մտնում է քաղաքականություն

Ապրիլի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվել էր՝ նրա վատառողջ լինելու պատճառաբանությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Ապրիլի 17-ին տեղի է ունենալու «5-րդ բրիգադ» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը: Կազմակերպությունը ստեղծում է ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նորաստեղծ ՀԿ-ի անդամ Գուրգեն Գրիգորյանը։

Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատախազին

Համագումարը տեղի է ունենալու «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ հանդիսավոր պայմաններում:

Հավելենք, որ Նազիկ Ամիրյանի հանգուցյալ ամուսինը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղեկավարում էր Հինգերորդ բրիգադը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոր ձևավորվող կառույցում անդամագրվողների մեծ հոսք կա, այդ թվում՝ ԵԿՄ-ից։

Նշենք նաև, որ ապրիլի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվել էր՝ նրա վատառողջ լինելու պատճառաբանությամբ։

Նազիկ Ամիրյանը վատառողջ է. նրա դեմ հարուցված քրգործով նիստը հետաձգվեց