Մահացել է բարերար Հրայր Հովնանյանը

ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է, որ առանց Հովնանյանի չէր կայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. 91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

«Հայաստան» հիմնադրամը COVID-19–ի հաղթահարման համար 325 մլն դոլար գումար է ստացել

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ մահախոսական է գրել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշել է, որ առանց Հրայր Հովնանյանի «անձնուրաց մաս­նակ­ցության»

  • չէր կայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամը,
  • 90-ականների արցախյան հերոսամարտում դժվար կլիներ հասնել այն հա­ջողություններին, ինչը պատմական իրողություն է,
  • Հայաստանը չէր ունենա անվտանգության այն երաշխիքները, որոնք ապա­հովվեցին նախորդ 25-30 տարիների ընթացքում,
  • այն դերն ու դերակատարությունը չէր ունենա ԱՄՆ Հայկական համագումարը, որը Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում ծանրակշիռ դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ,
  • չէին իրականացվի տասնյակ այն ծրագրերը, որոնք վերաբերում են աղետի գո­տուն, Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն, Արցախի շենացմանը, հայ սերնդի ապագային ու կենսական անհրաժեշտության այլ հիմնախնդիրների լուծմանը:

Ով որքան է նվիրաբերել Արցախին. «Հայաստան» հիմնադրամը հաշվետվություն կհրապարակի