Հայտնի է` որ գետերի վրա չի թույլատրվի փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցել

Գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայաններով ծանրաբեռնվածության արդյունքների միջոցով կազմվել է գետերի ցանկ, որոնց վրա կարգելվի հիդրոէլեկտրակայաններ կառուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Ոչ թե թքած ունեն, այլ ավելի վատ․ Երևանի կեղտաջրերն անարգել թափվում են Հրազդան գետը

Վերոնշյալ գետերի ցանկի սահմանման համար համադրվել են ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Բացի այդ, հաշվի է առնվել նաև շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ներկայացված գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայաններով ծանրաբեռնվածության արդյունքները:

Այսպիսով, վերոհիշյալ գետերի ցանկը հետևյալն է` Արգիճի, Մասրիկ, Կարճաղբյուր (Մաքենիս), Լիճք, Ծակքար, Վարդենիս, Գավառագետ, Ձկնագետ, Ոսկեպար, Մեծամոր,  Եղեգիս, Որոտան, Ախուրյան, Աղստև, Արփա, Բախտակ, Դեբեդ, Դեբեդ գետի Կիստում վտակ, Դեբեդ գետի Ձորագետ վտակ, Աղստև գետի Գետիկ վտակ, Որոտան գետի Դալի վտակ, Հրազդան գետի Մարմարիկ վտակ, Ազատ գետի Գողթ վտակ, Եղեգիս գետի Կարակայա վտակ, Կարակայա վտակի Այսաս վտակ։