Գերիների հարազատները Շիրակի մարզում ճանապարհներ են փակել

Փակ են ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Շիրակի մարզի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները:

Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ հաստատեցին հարազատները փաստելով՝ փակ է ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:

ՊՆ-ի մուտքերն ու ելքերը շարունակում են փակ մնալ. լուսանկարներ

«Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հարազատների վերադարձ, այլ պահանջ մենք չունենք»,-նշեց ճանապարհը փակածներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ից մինչ հիմա նույն պահանջով անհետ կորածների ու գերիների հարազատները շրջափակած են պահում Պաշտպանության նախարարության վարչական տարածքը։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում կա մոտ 300 գերի։ Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ բոլոր գերիներին (72 մարդ) ինքը վերադարձրել է, իսկ Բաքվում գտնվող հայերը «ահաբեկիչներ» ու «վարձկաններ» են, քանի որ գերեվարվել են նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո։