ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը։ Տեղեկությունը պաշտոնապես հայտնել է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։
Հերթական շոկը արքայական ընտանիքի համար․ Մեգանը Հարրիի հետ ծանոթանալիս հարբած է եղել
«Թագուհին խոր վշտով հայտնում է սիրելի ամուսնու՝ Նորին արքայական մեծություն արքայազն Ֆիլիպի՝ Էդինբուրգի դքսի մահվան մասին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 99-ամյա դուքսը մահացել է ապրիլի 9-ի առավոտյան Վինձորի դղյակում։
Հիշեցնենք` հիվանդանոցում մեկ ամիս մնալուց հետո Էդինբուրգի դուքսը մարտի 16-ին դուրս էր գրվել։
Ավելի վաղ արքայազն Ֆիլիպն ու թագուհին պատվաստվել էին կորոնավիրուսի դեմ։
Սկանդալային հարցազրույցի հետքերով. Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու համար