Ողբերգական դեպք Արարատի մարզում. մեքենան մխրճվել է գնացքի մեջ, վարորդը տեղում մահացել է

Մեքենան, որը որպես տաքսի էր շահագործվում, ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Մահացած վարորդը 35 տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով երիտասարդ տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կոտայքում 15 և 17 տարեկան քույրեր են թունավորվել․ մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

Ըստ կայքի` ժամը 00։20-ի սահմանում Նշավան գյուղի բնակիչ, 35-ամյա Նահապետ Հովհաննիսյանն իր վարած «Daewoo» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան գյուղի ուղեփակոցի մոտ բախվել է Մասիս քաղաքի բնակիչ, 60-ամյա Աշոտ Ոսկանյանի վարած, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Վարդենիսի «ԶՈԴ-Արարատ» երկաթգծի երկաթուղու «ՎԼՈ 101134» բեռնատար գնացքին։

Բախման հետևանքով Նահապետ Հովհաննիսյանը տեղում մահացել է։

Ոսկեվազի այգիներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտնաբերվել է 84-ամյա տղամարդու դի

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները։ Կայքի տեղեկություններով՝ «Daewoo»-ն, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, շահագործվում էր որպես տաքսի։

Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով