«Թուրքիայի սահմանը բացելու դեպքում տնտեսական բումը լեգենդ է»․ Սարո Սարոյան

Ի՞նչ կտա մեզ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր հաստատումը քաղաքական և տնտեսական առումով։ Sputnik Արմենիայի տաղավարում Նաիրի Հոխիկյանն այս մասին զրուցել է տարածաշրջանային քաղաքական հարցերի վերլուծաբան Սարո Սարոյանի հետ։ 
Sputnik

Հայաստանը պետք է ունենա կշիռ և դերակատարում, որպեսզի կարողանա Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատել, մինչդեռ պատերազմից հետո ՀՀ կշիռն աշխարհում ընկել է, և հավասարը հավասարի պես հարաբերություններ հաստատել ներկայում հնարավոր չէ։ 

Սիրել թշնամուն` չի նշանակում հպատակվել. եպիսկոպոսը՝ թուրքերի հանդեպ վերաբերմունքի մասին

Հայաստանի քաղաքական կշիռը ոչնչացվել է, փոխարենը մեզ համոզում են, թե Թուրքիայից ներդրումներ բերելով` տնտեսապես լավ կլինի։

Սարո Սարոյանի խոսքով՝ դա անիրական լեգենդ է, մանավանդ որ, Հայաստանը չունի տնտեսական այնպիսի պոտենցիալ, որ կարողանա լրջորեն զբաղվել արտահանմամբ։ 

«Թուրքիայի տնտեսությունը համարվում է աշխարհի մակարդակով ամենաարագ զարգացողներից մեկը՝ զիջելով Չինաստանին։ Միաժամանակ թուրքերը ագրեսիվ գործելաոճ են ընտրել նաև տնտեսական ոլորտում՝ փորձելով այդկերպ ներխուժել այլ երկրներ և քաղաքական ազդեցության ենթարկել։ Այդ առումով Հայաստանի համար ավերիչ ազդեցություն կարող է ունենալ թուրքական գյուղատնտեսությունը»,–նշեց Սարոյանը։

ՀՀ իշխանությունը Թուրքիայի հետ պատրաստ է երկխոսության ստրկական պայմաններով․ փորձագետ

2007-ից մինչև օրս Թուրքիան աշխարհում առաջին տեղում է բալի, սերկևիլի, նռան, նույնիսկ ծիրանի արտադրության ցուցանիշներով։ Երկրորդ տեղում է ձմերուկի, վարունգի, լոլիկի, սմբուկի արտադրությամբ։

Հայ գյուղացին կարո՞ղ է արդյոք մրցակցել կամ գոնե դիմադրել աշխարհի շուկաները գրավող և տնտեսական էքսպանսիայի հեռահար նպատակով դեպի Հայաստան շատ ցածր գնով գյուղատնտեսական ապրանք արտահանող Թուրքիային։ 

ԱՄՆ–ն Թուրքիայի նկատմամբ կիրառելու է մտրակի ու թխվածքաբլիթի մեթոդը. Սարգսյան