«Չենք կարողանում դուրս գալ». անհետ կորած զինծառայողների ծնողները շրջափակել են ՊՆ շենքը

Родственники пропавших без вести военнослужащих перед зданием министерства обороны (23 ноября 2020). Еревaн
ՊՆ աշխատակիցները չեն կարողանում շենքից դուրս գալ։ Գնալով` ցուցարարներին նոր մարդիկ են միանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները արդեն 7 ժամ է` շրջափակել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է գերատեսչության աղբյուրը։

Акция протеста родственников попавших в плен военнослужащих перед Домом правительства (11 февраля 2021). Еревaн
«Երեխուն դիտավորյալ են կորցրել». անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում են

«Այսօր ժամը 11-ից մի քանի տասնյակ մարդիկ փակել են ՊՆ շենքի բոլոր մուտքերն ու ելքերը։ Հիմա մենք չենք կարողանում դուրս գալ շենքից։ Ոստիկանությունը ոչ մի գործողություն չի ձեռնարկում»,-նշել է աղբյուրը։

Facebook-ում ակցիայի մասնակիցներից մեկն ուղիղ եթերում խնդրել է անհետ կորածների հարազատներին, ինչպես նաև սրտացավ մարդկանց միանալ ակցիային:

«Այստեղ ավելի ու ավելի շատ ոստիկաններ են հավաքվում, նույնիսկ մեզնից մի քանիսին սպառնացել են, որ եթե մուտքերը չբացենք, ուժ կկիրառեն։ Մենք նրանցից շատ ավելի քիչ ենք, խնդրում եմ` եկեք ՊՆ շենքի մոտ», - ասել է տղամարդը:

Նշենք, որ ո'չ ՊՆ-ից, ո'չ ոստիկանությունից առայժմ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվում:

«Ասացին՝ վրիպակ է, սխալ տեղ են տարել տղերքին». անհետ կորածների ծնողները պատասխան են ուզում