Ապրիլի 8-ին ամառային շոգ կլինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ապրիլի 8-ին ամառային շոգ կլինի. եղանակի տեսություն

Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30-ից +33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27-ից +29 աստիճանի։

Ապրիլի 8-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

Վանաձորում խանութի տիրոջը ծեծել են դիմակի բացակայության համար զգուշացումից հետո

Երևանում ապրիլի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, արդեն 10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +26-ից +28, երեկոյան՝ +20-ից +22 աստիճան։