Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ

ՀՀ կառավարության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ռուսական պատվաստանյութը հասնում Հայաստան։
Sputnik

Հայաստան ներկրված ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափը նախատեսված է 7500 անձի համար։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է պատվաստանյութով բեռնված ինքնաթիռը վայրէջք կատարում «Զվարթնոց» օդանավակայանում։

Պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբում գտնվողների համար։

ԱՄՆ-ն Հայաստանին հավելյալ 1 մլն դոլար է տրամադրում COVID-19-ի դեմ պատվաստման համար

Կպատվաստվեն 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան խրոնիկ հիվանդության ունեցողները, բուժաշխատողները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները։

Որքան է վճարվել «Սպուտնիկ V» գնելու համար. նախարարը վստահեցրեց` կիրառման թույլտվություն կա