Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է

Մանե Գևորգյանն ասել է, թե հարցերի ինչ շրջանակ են քննարկելու ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպման ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

Կրեմլը հայտնել է` ինչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն»,–գրել է նա:

Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։

Ապրիլի 2-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկովը լրագրողներին հայտնել էր, որ ապրիլի 7-ին Հայաստանի վարչապետը կայցելի Մոսկվա, որտեղ երկկողմ ձևաչափով տեղի կունենա նրա և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: