Կանանց պես ջերմ. ինչ եղանակ է սպասվում ապրիլի 7–ին

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

«Հակառակ դեպքում ես այսօր չէի գա». ԿԲ փոխնախագահը վստահեցրել է` գնաճը կառավարելի է

Տեղեկացվում է նաև, որ Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 6-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28…+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Կանանց պես ջերմ. ինչ եղանակ է սպասվում ապրիլի 7–ին

 

Երևան քաղաքում ևս ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 10-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մայրաքաղաքում ապրիլի 7–ի գիշերը կգրանցվի 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +23...+25 աստիճան։

«Սպուտնիկ V»-ն ավելի լավ է պաշտպանում է COVID-ի նոր շտամներից, քան Pfizer-ը. աղբյուր