Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Մեր ֆուտբոլիստները հետևում են թողել հարևան Վրաստանին ու Ադրբեջանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik.Հայաստանը 9 նիշով բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանշային ցանկում։ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնական կայքէջում թարմացվել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որում մեր երկիրը 99-րդ հորիզոնականից բարձրացել է ու հայտնվել 90-րդում։

Ինչպե՞ս հաղթել Ռումինիայի հավաքականին. մեր թիմի նախկին ֆուտբոլիստները փակագծեր են բացել

Մեր հավաքականն առաջ է անցել Վրաստանից, հիմա վրացի հարևանները զիջում են 1 հորիզոնականով, իսկ Ադրբեջանն ավելի ցած է իջել աղյուսակում ու հայտնվել 110-րդ տեղում։

Աղյուսակը գլխավորում է Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան ու Բրազիլիան։

Լավագույն հնգյակը եզրափակում են Անգլիան և Պորտուգալիան։

լավագույն տասնյակում են հայտնվել Իսպանիան, Իտալիան, Արգենտինան, Ուրոգվայն ու Դանիան։ Ռուսաստանը 38-րդ հորիզոնականում է։

Հայաստան - Ռումինիա հանդիպման ամենավառ կադրերը