Ապրիլի 7-ը Երևանում երբեք դեռ այսքան թեժ չէր անցել։ Մի քանի տասնյակ կանայք հավաքվել էին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և երթով հասել կառավարության շենք` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Կանայք թուրքական ֆես էին վերցրել, որպեսզի այն նվիրեն գործող իշխանությանը։ Նրանք ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ։
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել շարժման մասնակիցներից որոշներին, և ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց սկսվեց։ Բերման ենթարկվածների թվում նաև պատերազմի զոհերի հարազատներ կային։
Բողոքի ակցիայից բերման է ենթարկվել նաև ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը