Աստծո զորակցությունն ենք հայցում կորուստների ու արհավիրքների ցավը կրող կանանց. Գարեգին Բ

Եկեղեցին աղոթում է, որ Տիրոջ հանապազ պահպանությունն ու շնորհները հովանի լինեն մայրության բերկրանքին սպասող կանանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի առիթով։

Մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը. ՀՀ նախագահը ուղերձ է հղել

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո տոն։ Այս օրը եկեղեցիներում կատարվում է օրհնության կարգ մայրության բերկրանքին սպասող կանանց համար` մաղթանքով, որ Աստված շնորհաշատ զավակներ պարգևի և լիառատ պահի սերն ու համերաշխությունը ընտանեկան հարկի տակ։

«Մեր ժողովրդի համար դժվարին այս օրերին Սուրբ Հոգու սփոփանքն ու Բարձրյալի զորակցությունն ենք հայցում ազգիս բոլոր զավակներին, ի մասնավորի արցախյան նոր պատերազմի կորուստների ու արհավիրքների ցավը կրող մայրերին, քույրերին ու դուստրերին։ Աղոթում ենք, որ Տիրամոր բարեխոսությամբ հարուցյալ Փրկիչը խաղաղություն ու բարօրություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու հավատավոր ժողովրդին»,– ասված է կաթողիկոսի ուղերձում։

Սերժ Սարգսյանը մոր հետ լուսանկարներ է հրապարակել

Գարեգին Բ–ն նշում է` թող Տիրոջ հանապազ պահպանությունն ու շնորհները հովանի լինեն մայրության բերկրանքին սպասող կանանց, որ աստվածպաշտության, հայրենանվիրումի ու ազգանվիրումի ոգով սնեն ու դաստիարակեն իրենց զավակներին, և Աստված բոլոր կանանց, մայրերին ու քույրերին պարգևի երջանկություն, բարօրություն ու ամենայն բարիք, այսօր և միշտ։

Ուժեղ, ծաղկուն հայրենիքն է, որ պիտի սպեղանի դառնա. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել