ՀՀ կառավարության մոտ «ՎԵՏՕ» շարժման կին անդամների ակցիան բավականին լարված է ընթանում։ Նշենք, որ կանանց նաև մի շարք տղամարդիկ են միացել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կանայք Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով եկան դեպի կառավարություն` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։
Կանայք ձվեր ու կարմիր մեխակներ նետեցին կառավարության շենքի վրա։ Բացի այդ, շենքի առջևի հատվածում կարմիր ներկով ռուսերեն գրել են. «Դավաճան»։
Ոստիկանները բերման են ենթարկում ոմանց։ Կանայք ուզում են մտնել կառավարության շենք ու թուրքական գլխարկ` ֆես նվիրել կառավարությանը։