ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են զորակոչային խնդիրներին, զինծառայողների ընթացիկ բուժսպասարկմանը և վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր», - գրված է հաղորդագրությունում։
Արցախյան պատերազմի վիրավորների թիվը հասնում է մի քանի հազարի։ Նրանց մի մասը բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, որը հատուկ մասնագիտացած է հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների վերականգնողական բուժման ուղղությամբ։
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո
Արցախյան 44–օրյա պատերազմի պատճառով ամպուտացվել է 114 անձ: 19-ը զրկվել են վերին, իսկ 95-ը՝ ստորին վերջույթներից։
2021 թվականի սկզբից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է նիդեռլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը համալրված է Ottobock գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզներով։
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով