Սիրիայում տեղի ունեցած պայթյունից Թուրքիայի զինվորականներ են զոհվել

Արտակարգ պատահարի հետևանքով զոհվել և վիրավորվել են 12 թուրք զինծառայողներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ Սիրիայում ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունից Թուրքիայի զինվորականներ են զոհվել։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։

ԵԽ–ն դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը արցախյան պատերազմում

«Էլ Հասակի թուրքական ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել են Թուրքիայի 12 զինծառայողներ»,- մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքը:

Սիրիական «Ալ Վաթան» թերթն իր հերթին հայտնել է, որ երեքշաբթի մի քանի թուրք զինվորականներ ու թուրքամետ գրոհայիններ մահացել են՝ պայթելով Ռաս Ալ Էյն քաղաքի մոտ գտնվող հակահետևակային ականնների վրա:

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սիրիայի շրջանները վերահսկում են անօրինական զինված կազմավորումները, որոնք իրար դեմ դիմակայությունում հաճախ են ահաբեկչություններ կազմակերպում։