Նազիկ Ամիրյանը վատառողջ է. նրա դեմ հարուցված քրգործով նիստը հետաձգվեց

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ դեմ հարուցված քրգործով հաջորդ դատական նիստի օրն արդեն նշանակվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Նիստին Ամիրյանը ներկա չէր` նա վատառողջ է։

«Դատարան է ստացվել Ամիրյանի պաշտպանի կողմից գրություն, ըստ որի` Նազիկ Ամիրյանը վատառողջ է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց ամբաստանյալի ներկայության դատական նիստը շարունակել չենք կարող, այն ենթակա է հետաձգման»,–ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Նա հայտնեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 13–ին, ժամը 12-ին։

Նազիկ Ամիրյանն առողջ է, բայց ներկա չէր նիստին. դատական նիստը հետաձգվեց

Հիշեցնենք, որ ըստ դատախազության հայտարարության` Նազիկ Ամիրյանն իր կազմակերպած մեքենայությունների արդյունքում, լուծարային կառավարիչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի` առանձնապես խոշոր չափերով՝ 571.166.000 ՀՀ դրամ արժողությամբ պետական գույքը։

Ամիրյանը ձերբակալվել էր 2018թ. հունիսի 27-ին։ Ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել, սակայն նա երկարատև հիվանդությունից հետո նախորդ տարվա նոյեմբերին մահացավ։

Ուզում են Նազիկ Ամիրյանի դատավճիռը շուտ կարդալ. պաշտպանը՝ քրգործերն առանձնացնելու մասին