Այրված տաղավարներ, մոխրացած գույք. ինչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. տեսանյութ

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում և նկարահանել հրդեհից հետո ստեղծված իրավիճակը։
Sputnik

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ։

Առավոտյան տաղավարների տերերն ու աշխատակիցները եկել էին և փորձում էին հասկանալ` ինչն է հնարավոր փրկել։ Որոշ տաղավարներ ամբողջությամբ այրվել են, գույքի մեծ մասը` ոչնչացվել։

«Ձյունիկից» հետո սա ամենախոշոր հրդեհն է. «Սուրմալուի» հրդեհը` լուսանկարներում

 Առավոտյան հաջողվել է հրդեհն ամբողջությամբ մարել։ Փրկարարական ջոկատի ղեկավար, մայոր Արթուր Մարդանյանն ասաց, որ տեղում կուտակված այրվող նյութերը շատ են, տակից ծխում են, և հիմա փրկարարները քանդում ու մարում են այդ օջախները։

 Նրա խոսքով` հրդեհի հետևանքով տուժածներ չկան, և ծխացող օջախների ամբողջական մարումն այսօր կավարտեն։

Հիշեցնենք, որ «Սուրմալուում» այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերն առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ։