Իմքայլական նախկին պատգամավորը նշանակվեց արդարադատության փոխնախարար

Ըստ լուրերի` մանդատից հրաժարված պատգամավորին էլ փոխարինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ

Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, որից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ նա ապագայում նշանակվելու է արդարադատության փոխնախարար։

Ըստ լուրերի` մանդատից հրաժարված պատգամավորին էլ փոխարինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանը:

Վերջինը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնել էր, որ «Իմ քայլի» նախընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն Միսակ Բաբաջանյանն է, և որ ինքը տեղեկություն չունի Բաբաջանյանի` մանդատից հրաժարվելու մասին:

Պատգամավորները «չեն կոտորում իրենց» նախընտրական աշխատանքով. «Հրապարակ»

Բայց ով էլ լինի փոխարինողը, նա խորհրդարանում կաշխատի առավելագույնը մեկ ամիս, եթե վարչապետ Փաշինյանը կատարի իր խոստումն ու ապրիլին հրաժարական տա՝ արտահերթ ընտրությունների հնարավորություն ընձեռելով քաղաքական ուժերին: