Հայաստանը տնտեսական առումով ծանր վիճակում է. Թարվերդյանը լուծում է առաջարկում

Տնտեսագետ, միջազգայնագետ Երվանդ Թարվերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և տնտեսական խնդիրների լուծման ուղիներին։
Sputnik

Երվանդ Թարվերդյանի գնահատմամբ` Հայաստանը տնտեսական առումով հայտնվել է շատ ծանր իրավիճակում` անկախ իշխանությունների կողմից հնչող հայտարարությունների, որ տնտեսությունը հետզհետե վերականգնվում է, և անկախ այն տեսակետից, որ մենք կարձանագրենք երկնիշ տնտեսական ցուցանիշ։

«Այս տարվա առաջին ամիսների տվյալներով` ունենք բացասական ցուցանիշ, իսկ առանց ներդրումների հնարավոր չէ ակնկալել տնտեսական ցուցանիշի աճ։ Հայաստանն ունի բավականին լավ տնտեսական ներուժ քիմիական արդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Պարզապես պետք է ունենալ արհեստավարժ կառավարություն, որն արագ որոշումներ է կայացնում»,– Sputnik Արմենիային ասաց տնտեսագետը։

Թարվերդյանն առանձնացրեց հատկապես ռազմարդյունաբերության կարևորությունը, որը կապված է թե՛ մեքենաշինության, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների համաչափ զարգացման հետ։

«Հակառակ դեպքում ես այսօր չէի գա». ԿԲ փոխնախագահը վստահեցրել է` գնաճը կառավարելի է

Տնտեսագետը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև սահմանների վերաբացման ու ճանապարհների ապաշրջափակման խնդրին, տնտեսության դիվերսիֆիկացման հարցին, արտաքին շուկաներում հայկական ապրանքների մրցունակության ու իրացման հետ կապված հարցերին։

Կլինի երկնիշ աճ, թե ոչ` ժամանակը ցույց կտա. ՊԵԿ նախագահը հորդորում է սպասել