Հայաստանի ո՞ր հատվածում անձրև կգա ապրիլի 6-ին. եղանակի տեսություն

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցել Հայաստան, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28–ից +32–ի, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27–ից +29–ի։

Այսօր կարճատև անձրևներ են սպասվում երկրի հյուսիսային շրջաններում, հնարավոր է նաև ամպրոպ։ Վաղվանից տեղումները մի քանի օրով կդադարեն։

Հայաստանի ո՞ր հատվածում անձրև կգա ապրիլի 6-ին. եղանակի տեսություն

Ապրիլի 6-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +20-ից +22–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +9-ից +11։

Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել