Վրաստանյան բեռնատարը Երևանում վրաերթի է ենթարկել մի տղամարդու. նա մահացել է

Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 33-ամյա Դավիթ Սեպարիշվիլին իր վարած DAF մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել մոտ 50-55 տարեկան տղամարդու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ապրիլի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են

Ժամը 04։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 33-ամյա Դավիթ Սեպարիշվիլին իր վարած DAF մակնիշի բեռնատարով Շիրակի փողոցի 2/8 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել ինքնությունը դեռևս չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր