Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +32–ի, Երևանում` +29–ի. եղանակի տեսություն

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը պայմանավորված է արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի մինչև ապրիլի 9-ը օդի ջերմաստիճանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ապրիլի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +32–ի, Երևանում` +29–ի. եղանակի տեսություն

ԱԻՆ հաղորդագրության համաձայն` Երևան քաղաքում նույնպես ապրիլի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +19...+21, երեկոյան` +16...+18 աստիճան տաքություն։

Ֆուտբոլային հաղթանակ, հրաժեշտ լեգենդար Կոմանդոսին ու Սուրբ Զատիկ. շաբաթը` լուսանկարներում