ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
«Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 6 ամիս անց։ 6 ամիս շարունակ բոլոր ընկերները, հարազատները սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան իր ցավակցություն է հայտնում Արամի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև պատերազմի բոլոր զոհերի հարազատներին: