«Կոտայք» գարեջրի գործարանի կասեցված արտադրամասի գործունեությունը վերականգնվել է

Արտադրամասի գործունեությունը կասեցվել էր մեկ ամիս առաջ՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթի՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը: Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Կոտայք» գարեջրի գործարանի կասեցված արտադրամասի գործունեությունը վերականգնվել է

«ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն արտադրամասում վերացվել են»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ «Կոտայք» գարեջրի գործարանի արտադրական գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով՝ մարտի 4-ին։

Խախտումների վերացման համար մեկ ամիս ժամկետ էր սահմանվել: