Չինական դրիֆտ. հետաքրքիր շոու են ներկայացրել չինացի կասկադյորները. տեսանյութ

Ցզեն Սյանմին ավտոմոբիլային շոուի մասնակիցը պետք է մեքենան վարի միայն առջևի կամ միայն հետևի անիվներով կամ ավտոմեքենան կողքի թեքած։
Sputnik

Չինաստանի Սիչուան նահանգի Մյանյանե քաղաքում մի խումբ կասկադյորներ ավտոշոու են կազմակերպել՝ երթևեկելով թեքված մեքենայով և թռչելով կրակի վրայով:

«Առաջին անգամ եմ նման շոու տեսնում։ Կարծում եմ` նոր և շատ հետաքրքիր է։ Եթե նման շոուներ լինեն, ապա նորից կգամ դիտելու», - իր տպավորություններն է ներկայացրել տեղի բնակիչներից մեկը։

Ամենից շատ աղջկան տպավորել է հնարքը, որի ժամանակ մեքենան մի քանի վայրկյան կանգնած էր գրեթե ուղիղ անկյան տակ:

Կասկադյոր Ցզեն Սյանմինի խոսքով ՝ հնարքի կատարման ժամանակ ամենաբարդն իր համար երկու անիվների վրա վարվելն էր:

Սյանմինը խոստովանել է, որ սկզբում սարսափելի էր, բայց հետո հարմարվեց։ Կասկադյորը հույս է հայտնել, որ ընթացքում վախի զգացումը կվերանա։