Բարձրագույն կրթության մասին օրենսդրական փաթեթն են քննարկել նախագահն ու ԿԳՄՍ նախարարը

Արմեն Սարգսյանը ասել է, որ ԿԳՄՍ համակարգը լուրջ փոփոխությունների կարիք ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախարարը հանրապետության նախագահին է ներկայացրել իրավիճակն իր ղեկավարած ոլորտներում և իրականացվող աշխատանքները, ինչպես նաև զարգացման տեսլականն ու ծրագրերը:

ԳԱԱ–ն և ԵՊՀ–ն կոչ են անում նախագահին չստորագրել կրթության մասին «հակասահմանադրական» օրենքը

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախարարությունը համակարգում է մեր երկրի ապագայի համար կարևորագույն նշանակության ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրը չափազանց կարևոր է և ինքնին հսկայական աշխատանք է պահանջում: Նախագահն ասել է, որ համակարգը լուրջ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի, որոնք բացառապես պետք է միտված լինեն կառավարման արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ու զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կառավարության հեղինակած և Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթին:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը, որը նախագահը դեռ չի ստորագրել։ Մինչ այդ օրենքի նախագծի դեմ էին արտահայտվել մի շարք բուհեր` ԳԱԱ–ն, ԵՊԲՀ–ն, ԵՊՀ–ն...

Ի՞նչ կապ կարող է լինել ընտրությունների և բարձրագույն կրթության մասին նոր օրենքի միջև

Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանն այսօր հայտարարություն են տարածել` նշելով, որ ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը։ Երկու հեղինակավոր կառույցները կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել օրենքը։