Պայթյուն Թբիլիսիի շենքերից մեկում. տանտիրուհին դուրս է շպրտվել 4–րդ հարկի պատուհանից

Նախնական տվյալներով` պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Քանի որ շենքի փլուզման վտանգ կա, բնակիչներին տարհանում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Թբիլիսիի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի պատճառն ամենայն հավանականությամբ գազի արտահոսքն է: Տեղեկությունը հայտնում է RUstavi 2 հեռուստաալիքը։

Պայթյուն Վլադիկավկազի սուպերմարկետում. դեպքի վայրում տղամարդ է հայտնաբերվել

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի ծայրամասում` Լիլոյի շրջանում։ Այժմ շենքից տարհանում են բնակիչներին: Նախնական տվյալներով` փլուզման վտանգ կա:

«Մենք ապրում ենք այս շենքի մոտակայքում, լսեցինք շատ ուժեղ աղմուկ։ Ասում են՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով։ Անմիջապես ժամանել են ոստիկանները, շտապօգնությունը, հրշեջները։ Տուժածների և զոհերի մասին ոչինչ չգիտենք», - նշել է ականատեսներից մեկը:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով ՝ պայթյունը տեղի է ունեցել 65 կնոջ բնակարանում։ Պայթյունի ժամանակ տան բնակչուհին ընկել է 4-րդ հարկից, ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները`կինը մահացել է հիվանդանոցում:

Վլադիկավկազում ուժգին պայթյուն է որոտացել. տեսանյութ