Միշտ զգալու ենք քո կարիքը. Սոֆի Դևոյանը հուզիչ գրառում է արել Գեորգի Պողոսյանի մահից հետո

Ճանաչված բժշկի թոռնուհին հուզիչ գրառում է արել ու նշել, որ երբեք չէր մտածում, որ ամեն ինչ այս ձևով կվերջանա։ Նա խորհուրդ է տվել ավելի հաճախ գրկել հարազատներին ու պահը բաց չթողնել ասելու համար, թե ինչքան թանկ են նրանք իրենց համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերը հուզիչ գրառում է արել Instagram–ի իր էջում նվիրված հանգուցյալ պապիկին` Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Կիմի Պողոսյանին։

Միշտ զգալու ենք քո կարիքը. Սոֆի Դևոյանը հուզիչ գրառում է արել Գեորգի Պողոսյանի մահից հետո

«Իմ անսահման բարի պապիկ,Աստված հոգիդ լուսավորի։ Միշտ զգալու ենք քո կարիքը։ Երբեք իմ ոչ մի միջոցառում բաց չէր թողնում ու ամեն անգամ ավելի էի երջանկանում իրեն տեսնելով ներկաների շարքում հպարտ կանգնած․․․։ Երբեք չէի մտածի, որ ամեն բան այսպես կվերջանար․․․ Չգիտեմ ինչ գրեմ․․․ Մի բան կասեմ։ Քանի դեռ ունեք հնարավորությունը ձեր հարազատ մարդկանց ասելու, որ սիրում եք, երջանիկ եք, որ ձեր կողքին են կամ պարզապես գրկելու, պահը բաց մի թողեք։ Միգուցե հետո շատ ուշ լինի․․․»,–գրել է բժշկի թոռնուհին։

Նա տեղեկացրել է նաև, որ Գեորգի Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 6–ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում` ժամը 17։00–20։00–ը։

Միշտ զգալու ենք քո կարիքը. Սոֆի Դևոյանը հուզիչ գրառում է արել Գեորգի Պողոսյանի մահից հետո

Հիշեցնենք` Գեորգի Կիմի Պողոսյանը մահացել է այսօր առավոտյան ժամը 7:30-ին, սրտի կանգից: Մահը վրա է հասել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ուր Պողոսյանը տեղափոխվել էր 20 օր առաջ կորոնավիրուսի պատճառով։

Գեորգի Պողոսյանը 74 տարեկան էր։ Նրա առաջին կինը եղել է պարուհի, Հայկական ԽՍՀ վաստակավոր պարուհի Սոֆի Դևոյանը։ Երկրորդ անգամ ամուսնացել էր դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ։ Երկրորդ ամուսնությունից ուներ մեկ դուստր։