Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Համատեղ զորավարժությունները կիրականացվեն ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով ապրիլի 6–8–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին համատեղ զորավարժություններ կսկսեն: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

«Մկանախաղ» կռվից հետո․ ՀՀ-ն ու Ադրբեջանը միաժամանակյա զորավարժություններ են անցկացնում

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում իրականացնելու են զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբների տեղակայման և այլ գործողություններ ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով։

Զորավարժությունը կտևի մինչև ապրիլի 8-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները ժայռամագլցման վարժանքներ են անցկացնում ադրբեջանցի զինծառայողների հետ։ Հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները մեկնարկել էին դեռ մարտի սկզբին։

Դրանք տեղի են ունենում Թուրքիայի Իսպարտա նահանգում, կտևեն վեց շաբաթ։