Երևանում կանթեղներով երթ իրականացվեց` «Հարության ավետիս» խորագրով. տեսանյութ

Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակի կենտրոնի քարե գորգի վրա խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի հարության:
Sputnik

Երևանում կանթեղներով երթ իրականացվեց` «Հարության ավետիս» խորագրով։ Այն կազմակերպել էր Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները` թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

Երևանում կանթեղներով երթ իրականացվեց` «Հարության ավետիս» խորագրով. տեսանյութ

Երթի մասնակիցները Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո Սուրբ Հարության ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ:

Նրանք Հրապարակի կենտրոնի քարե գորգի վրա խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի հարության:

Երևանում կանթեղներով երթ իրականացվեց` «Հարության ավետիս» խորագրով. տեսանյութ

Մինչ այդ եկեղեցիներում ճրագալույցի պատարագ անցկացվեց։  Ապրիլի 4-ին Սբ Հարության՝ Զատկի տոնն է: Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում ընթացող պատարագին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։