Երևանում ավտովթարից հետո վրաերթի են ենթարկվել մայր ու դուստր

Բախման հետևանքով Mercedes-ը հարվածել է խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և հայտնվել մայթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Երևանում ավտովթարից հետո Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկվել մորն ու դստերը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը և հավելում, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 2-ին։

Հայաստանում 2–րդ երկրաշարժն է գրանցվել

Ժամը 23։5-ի սահմաններում Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Տիգրան Հովսեփյանի վարած BMW X5 մակնիշի և 27-ամյա Մարտին Տեր-Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Mercedes-ը սահելով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 41-ամյա Վարդուհի Վիրաբյանին և 8-ամյա Ելենա Սարգսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Վ. Վիրաբյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ Mercedes-ը հարվածել է խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և հայտնվել մայթին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են։