Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ոստիկանը մահացել է. տեսանյութ

Անհայտ անձը մեքենայով մխրճվել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ գտնվող հսկիչ-անցագրային կետի մեջ, որտեղ սպաներ են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Կապիտոլիումի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության սպաներից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Կապիտոլիումի ոստիկանությունը ։

«Ոստիկանության մեկ սպա մահացել է վնասվածքներից», - ասուլիսի ժամանակ ասել են իրավապահները:

Ըստ ոստիկանության՝ Կապիտոլիումի շենքի մոտ գտնվող հսկիչ անցակետի մեջ մխրճված ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել դանակով և չի ենթարկվել ոստիկանության հրահանգներին:

Սուրգուտի օդանավակայանում երկու ինքնաթիռ են բախվել․ տեսանյութ

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ անհայտ անձը մեքենայով մխրճվել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ գտնվող հսկիչ անցակետի մեջ, որտեղ երկու սպա է եղել, նրանք վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Կապիտոլիումի մոտ հրաձգություն է տեղի ունեցել