Ադրբեջանցիները շարունակում են վերացնել հայերի հետքերը։ Համացանցում հայտնված հերթական տեսագրությունը դրա վառ ապացույցն է։
Հիշեցնենք` արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանցիներն արդեն ավերել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, պղծել Մատաղիսի եկեղեցին, գետնին հավասարեցրել 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանը նաև հողին է հավասարեցրել Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը։