«9 ամիս` կրծքիս տակ, 9 ամիս` ձեռքերիս մեջ». Ավետիսյանը որդու հետ տեսանյութ է հրապարակել

Այսօր Գոհար Ավետիսյանի որդին` փոքրիկ Գասպարը, դառնում է 9 ամսական։ Հայտնի դիմահարդարը որոշել է տեսանյութով ուրախացնել իր հետևորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար, ոճաբան Գոհար Ավետիսյանը որդու` Գասպարի հետ Instagram–ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ այսօր նա ինն ամսական է դառնում։

«Ուղիղ 9 ամիս դու կրծքիս տակ էիր, և այսօր լրանում է 9 ամիսը, ինչ դու ձեռքերիս մեջ ես։ 18 ամիս է, ինչ մենք միասին ենք։ Շնորհավոր ծնունդդ, պոնչիկ, մենք քեզ անչափ սիրում ենք»,–տեսանյութին կից գրել է նա։

Նրա հետևորդները մեկնաբանել են տեսանյութն ու շնորհավորել փոքրիկ Գասպարին։

Նշենք, որ «Մեյքափի գուրու» Գոհար Ավետիսյանն մայր է դարձել 2020-ի հուլիսի 3-ին։ Հուլիսի 4-ին Ավետիսյանի ծննդյան օրն է, և նա գրել էր, որ երեխան իր լավագույն նվերն է։

Շքեղ ու նորաոճ. դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկին հիացրել է հետևորդներին. տեսանյութ