Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում ապրիլի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Էդիկը դուրս եկավ և խփեց․ Կրասնոդարում նշել են ֆուտբոլիստի նորամուտը Հայաստանի հավաքականում

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-6-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ապրիլի 2-3-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում ապրիլի 2–ի գիշերը սպասվում է 5-7 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։

«Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին». ՏՄՊՊՀ նախագահը՝ ձվի գնի մասին