Նվիրվում է բոլոր նրանց, ում պատերազմից հետո միշտ սպասում ենք. Շուշան Պետրոսյանի նոր երգը

Պատերազմում նահատակվածներին նվիրված հուզիչ երգի հեղինակը Արմեն Աշոտյանն է։ Հազարավոր հետևորդներ շնորհակալություն են հայտնել երգի համար, որը դեռ երկար ժամանակ մեր ուղեկիցն է լինելու։
Sputnik

Ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը նոր ու հուզիչ ստեղծագործություն է ներկայացրել, որը նվիրված է պատերազմում զոհված զինվորներին։ «Ու՞ր ես, եղբայր...» երգի տեսահոլովակը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը երգի խոսքերի հեղինակն է։

ՀՀ նախագահը Եռաբլուրում ծաղիկներ է խոնարհել. նրան ուղեկցել են վիրավոր զինվորները

«Այսպիսի երգ չպետք է գրվեր...Երգի հեղինակը ես չեմ, այլ ճակատագիրը: Ես ընդամենը գրի առա խոսքերի և երաժշտության տեսքով ճակատգրի թելադրված վիշտն ու ցավը, սպասումն ու ցասումը...Շուշան Պետրոսյանն էլ վերապրեց և ապրեցրեց այս ամենը: Նվիրվում է բոլոր նրանց, ում պատերազմից հետո միշտ սպասում ենք ու սպասելու ենք...»,–գրել է Աշոտյանը։

Տեսահոլովակում երգչուհին վերապրում է այն ցավն ու դատարկությունը, որն այժմ ամեն հայի հոգու մեջ է։

Հազարավոր հետևորդներ շնորհակալություն են հայտնել երգի համար, որը դեռ երկար ժամանակ մեր ուղեկիցն է լինելու։