Այսօր ՀՀ կառավարության շենքի վրա ծածանվող դրոշը փոխարիվել է նորով։ Sputnik Արմենիան ֆիքսել է` ինչպես են կառավարության շենքի վրա ծածանվող եռագույնը փոխում և նորը տեղադրում։
«ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թվականի հունիսի 15-ին 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո։
Հայաստանի Առաջին Հանրապետության դրոշը ներկայիս հայկական եռագույնն էր։ Անկախ Հայաստանի դրոշը ուներ 2:3 հարաբերակցություն, սակայն 1990 թվականի օգոստոսի 26-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունեց այն որպես Հայաստանի Հանրապետության դրոշ՝ հարաբերակցությունը փոխվեց 1:2-ի: