Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կլինեն. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

«ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 82 կողմ ձայնով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով կներկայանա. «Հրապարակ»

Նախագիծն ընդունվեց 82 կողմ ձայներով։ Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես այսօր կայացած առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ հիմա, չմասնակցեցին քվեարկությանը։

Նշենք, որ փոփոխությունների համաձայն` ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային քվեարկության։

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Հայտնի է` ով կղեկավարի «Իմ քայլի» նախընտրական շտաբը. Արսեն Թորոսյանը որոշ փակագծեր բացեց

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, սակայն որոշվել էր այն այսօր հրատապ ընթացակարգով քննարկել արտահերթ նիստում։

«Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելը բացառվում է». Էդմոն Մարուքյան