Թուրքիայի վարձած ահաբեկիչները կօգտագործվեն նաև ԱՊՀ մյուս երկրներում. Մելիք–Շահնազարյան 

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Արցախի Հանրապետության անվտանգության հետ կապված հիմնախնդիրներին հատկապես հետպատերազմյան իրողությունների համատեքստում։ 
Sputnik

Հրանտ Մելիք–Շահնազարյանի դիտարկմամբ` ադրբեջանական զինուժը, որն այսօր տեղակայված է Շուշիում, Հադրութում և այլ վայրերում, իրականում կտրված է հիմնական բանակից, չունի մատակարարման ճանապարհներ դեպի Շուշի, հետևաբար ստիպված է օգտվել այն ճանապարհներից, որոնք գտնվում են հայկական կողմի վերահսկողության ներքո։ Քաղաքագետի խոսքով` այդ հանգամանքը դրդում է ադրբեջանցիներին ամեն ինչ անել, որպեսզի անվտանգ մատակարարում ապահովեն դեպի Շուշի, ուստի ցանկանում են հատկապես Կարմիր Շուկայի տարածքը դարձնել ապառազմականացված գոտի, որ այնտեղ չլինի հայկական զինուժ։ 

Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է օգտագործվի տարածաշրջան վարձկանների ներթափանցման համար

«Ադրբեջանական կողմը ռազմագերիների փոխանակում է առաջարկել վերոհիշյալ խնդրի լուծման դիմաց։ Ըստ մամուլում եղած տեղեկությունների, որոնց մի մասի հաստատումն ինձ հաջողվել է գտնել, պարզ է դառնում, որ ադրբեջանցիների առաջարկած փոխանակման նման ծրագրին Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը դեմ չեն, սակայն դեմ են ԶՈւ ներկայացուցիչները, որոնց հանդեպ իրականացվում են քաղաքական արշավներ` գերիների հարազատների ներգրավմամբ, որոնց հաճախ մոլորեցնում են` տալով սխալ թիրախներ»,– նշեց քաղաքագետը։    

Հաղորդման ընթացքում ևս մեկ անգամ անդրադառնալով վարձկան ահաբեկիչների խնդրին, Հրանտ Մելիք–Շահնազարյանն ընդգծեց, որ սիրական Իդլիբում ԱՊՀ երկրներից ժամանած և Թուրքիայի վարձակալած անձինք փորձառություն ստացան արցախյան պատերազմում և այդ ահաբեկիչների կիրառումը դեռ կլինի ԱՊՀ մյուս երկրներում, համենայնդեպս Թուրքիան, ըստ Մելիք–Շահնազարյանի, դրանում շահագրգռվածություն ունի։ 

Վարձկաններին դուրս բերելու համար ԵԱՀԿ երկրները պետք է ազդեն Թուրքիայի վրա. Այվազյան

Քաղաքագետը խոսեց նաև արցախյան խնդրի բանակցային գործընթացի վերսկսման հեռանկարի ու Արցախի տարածքային ամբողջականության վերականգման մասին։

Անդրադառնալով հատկապես ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետությանը հրադադարի պահպանման գործում, Հրանտ Մելիք–Շահնազարյանը զուգահեռաբար կարևորել է հատկապես Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխիքների ստեղծման ու ամրագրման անհրաժեշտությունը։  

ԵԱՀԿ ՄԽ–ն հորդորում է բոլոր վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից