Օրվա կադրը. ռումինացի դարպասապահը նեղսրտությունից «գրավեց» սեփական դարպասը

Դրամատիկ հանդիպման ամենավառ պահերից մեկը չվրիպեց Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողի աչքից։
Sputnik

Աներևակայելի շրջադարձ կատարվեց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող ֆուտբոլային ներկայացման ժամանակ։ Սկզբից թվում էր,թե Հայաստանի հավաքականը հերթական անգամ կպարտվի ավելի փորձառու մրցակցին՝ Ռումինիայի ընտրանուն։

Հայաստանի հավաքականի ֆանտաստիկ արդյունքը՝ երեք խաղ, երեք հաղթանակ ընտրական խմբում

Հայաստանի ու Ռումինիայի հավաքականների հանդիպումների պատմության մեջ հայերը երբեք չէին հաղթել։ Այժմ ամեն ինչ փոխվեց։

56-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մեր թիմի երիտասարդ նորեկը՝ Էդուարդ Սպերցյանը։ Նեղսրտությունից ռումինացի դարպասապահը գնդակը մխրճեց սեփական դարպասը։ Հենց այդ պահն էլ չվրիպեց Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողի աչքից։

62-րդ րոպեին Ռումինիայի հավաքականի կիսապաշտպանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 10 րոպե անց կրկնեց գոլն ու իր թիմին առաջ մղեց։

Հանդիպման վերջին 4 րոպեն բեկումնային եղան։ 86-րդ րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ հայկական հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։ Իսկ 3 րոպե անց արդեն ինքը՝ Բարսեղյանն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը։

ԱԱ-2022 որակավորման փուլի մյուս հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի արդեն սեպտեմբերին։

Ինչպես են տոնում Հայաստանի հավաքականի հաղթանակը երկրպագուները