«Իսլանդացիները վախենում են միայն հայ ֆուտբոլիստներից». վոլեյբոլ՝ ժայթքող հրաբխի ֆոնին

Օդերևութաբանների խոսքով` Իսլանդիայում ժայթքած հրաբուխը վտանգ չի ներկայացնում մոտակա բնակավայրերի համար։
Sputnik

Սոցցանցային օգտատերերը վերջին օրերին ակտիվորեն տարածում են մի տեսանյութ, որում իսլանդացիների մի խումբ վոլեյբոլ է խաղում ժայթքող Ֆագրադալսֆյադլ հրաբխի ֆոնին։

Իսլանդացի լուսանկարիչը ֆանտաստիկ կադրեր ստանալու համար դրոնն այրել է հրաբխի խառնարանում

Նշենք, որ մարտի 19–ին մայրաքաղաք Ռեյկյավիկից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռեյկյանես թերակղզում գտնվող Ֆագրադալսֆյադլը, որն արդեն 6000 տարի է` քնած էր համարվում, արթնացավ, ու սկսվեց հրաբխի ժայթքումը:

Հրաբխի ֆոնին վոլեյբոլ խաղացող երիտասարդների տեսանյութը, որը նկարահանվել է մարտի 29-ին, ակտիվորեն տարածվում է նաև սոցցանցի հայկական տիրույթում։

Պատճառն այն է, որ վերջին օրերին Հայաստանում շատ են հետաքրքրվում Իսլանդիայի պատմությամբ և այն ամենով, ինչ կապված է այդ երկրի հետ։ Պատճառն ակնհայտն է. մարտի 28-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Իսլանդիային:

«Դըմփ-դըմփ-հու»․ ֆուտբոլասերները նշում են Հայաստանի հաղթանակը Իսլանդիայի նկատմամբ

Հետևաբար, այս տեսանյութը ևս չի վրիպել հայ օգտատերերի աչքից։

«Ինչ ազատ ու անվախ ժողովուրդ է ապրում Իսլանդիայում։ Նրանք վախենում են միայն մեր ֆուտբոլիստներից»,– կատակում են հայ օգտատերերը։

Ըստ օդերևութաբանների` ժայթքած հրաբուխը վտանգ չի ներկայացնում մոտակա բնակավայրերի համար։