Արտակ Դավթյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԳՇ պետի հետ. ինչ հարցեր են քննարկվել

Քննարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ներկա իրավիճակին վերաբերող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

«Ապրիլի 1-ին տեղի է ունեցել Վալերի Գերասիմովի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հեռախոսազրույցը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և խաղաղապահ գործողության, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ներկա իրավիճակին ու հեռանկարներին առնչվող հարցեր: