Ապրիլի առաջին օրը կանձրևի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ապրիլի 1-3-ն Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ապրիլի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Ապրիլի առաջին օրը կանձրևի. եղանակի տեսություն

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-ին, 2-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում ապրիլի 1-3-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Հարցը ՅՈւՆԵՍԿՕ–ի դաշտում է». Վահրամ Դումանյանը` հայկական հուշարձանների ճակատագրի մասին

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կլինի +16-ից +18, երեկոյան՝ 13-ից +15 աստիճան։