Զոհված զինվորի շիրմաքարը բարեկարգելու պատրվակով գումար է հավաքել ու գրպանել. տեսանյութ

Հարուցված քրեական գործով խարդախություն անողի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Sputnik

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության աշխատակիցները բացահայտել են զոհված զինվորի անվան շահարկման միջոցով խարդախության հերթական դեպքը: Տեղեկությունը հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։

Անհետ կորածի ծնողից որդուն հետ բերելու խոստմամբ խոշոր չափի գումար է հափշտակել. տեսանյութ

Պարզվել է, որ Յու. Մ-ն, լինելով Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Ռ. Հ-ի բարեկամը և տեղյակ լինելով, որ նրա թոռը զոհվել է արցախյան պատերազմում, Facebook-ի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող Ռ. Հ-ի մտերիմ Ա. Գ-ի հետ և նրան ներկայանալով մահացած զինծառայողի հարազատների անունից, զոհվածի գերեզմանատան բարեկարգման և շիրմաքարի տեղադրման ծախսերը հոգալու պատրվակով խնդրել է գումար ուղարկել իրեն: Արդյունքում ստացել է 1 399 329 ՀՀ դրամին համարժեք 2700 ԱՄՆ դոլար գումար և հափշտակել այն:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Յու. Մ-ին մեղադրանք է առաջադրվել խաբեության եղանակով հափշտակություն կատարելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Անհետ կորած զինվորի մորից ավելի քան 1 մլն դրամ է պահանջել որդուն վերադարձնելու պատրվակով