ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Երեկ՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Վանաձորի բժշկական կետրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Խ-ն է, ով որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է»,–գրում է կայքը։
Պարզվել է նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հարևանությամբ գործող «Կոնգո» գերեզմանոցից, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, «Մակարով» տեսակի ատրճանակով հոր գերեզմանի մոտ կրակել է իր գլխին։
Կայքի տեղեկություններով՝ նա նախկիում աշխատել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։
Ինքնասպանություն Գորիսում. 30–ամյա բնակիչն ինքնաձիգով կրակել է ծնոտին, դին գտել են տանը