Հայաստանյան գիշերները զգալիորեն կտաքանան. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի կանխատեսումները. տեղումների առումով փոփոխական եղանակ կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-ի և 3-ի գիշերը և ամսի 4-ին Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 1-ին, 3-ի ցերեկը առանձին շրջաններում, 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանյան գիշերները զգալիորեն կտաքանան. եղանակի տեսություն

Ըստ ԱԻՆ–ի` օդի ջերմաստիճանը մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ի գիշերը ներառյալ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում այսօր տեղումներ չեն գրանցվի։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +13-ից +15–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +2-ից +4։

Ուժեղացված ստուգայցեր տարբեր կառույցներում. հակահամաճարակային ո՞ր նորմերը չեն պահպանվում